Գրանցման պայմաններ

Երևանի Արտաքին Գովազդի Փառատոնի շրջանակներում հայտարարվում է մրցանակաբաշխություն: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի26-ին:

Երևանի արտաքին գովազդի փառատոն 2017-ի շրջանակներում հայտարարվում է մրցանակաբաշխություն:

Փառատոնի մրցանակաբաշխությանը կարող են ներկայացվել մինչև 2017թ. Նոյեմբերի 15 –ը ներառյալ ստեղծված արտաքին գովազդի աշխատանքները՝ համապատասխան անվանակարգերում:

Հայտը կարող են ներկայացնել.
_ Գովազդային կրիչների սեփականատերերը
_ Գովազդային գործակալությունները
_ Գովազդատուները
_ Անհատները

Մասնակցության համար հայտատուները պետք է ուղարկեն ամբողջական հայտը հայերեն կամ անգլերեն լեզվով advert@yerevan.am էլ. փոստին` մինչև նոյեմբերի 15-ը:

Հայտի պատրաստման համար անհրաժեշտ է.
_ Նշել ընկերության անունը
_ ԱՆվանակարգը, որում առաջադրվում է տվյալ գովազդը
_ Համահեղինակների անունները
_Գովազդի կարծ նկարագրությունը
_ Կցել մասնակցող աշխատանքին վերաբերով նյութերը հետևյալ ձևաչափով՝

JPG (ոչ պակաս, քան 1024 x 768 px)
Առկայության դեպքում՝ տեսանյութի հղում (մինչև 3 րոպե) Youtube.com, Vimeo.com կայքերից:

Լրացուցիչ. առկայության դեպքում՝ աշխատանքին վերաբերող այլ մանրամասներ՝ PDF ձևաչափով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Եթե կատարել եք աշխատանքը հաճախորդի պատվերով, ապա անհժեշտ է հայտադիմումի մեջ գրել նաև թե որ ընկերության համար է կատարվել, ինչպես նաև լրացնել հաճախորդի տվյալները