Մեր մասին

2017թ. նոյեմբերի 21-26-ը Հայաստանում տեղի կունենա Երևանի արտաքին գովազդի փառատոնը: Այն իր շուրջ կհամախմբի արտաքին գովազդի ոլորտում աշխարհի առաջատար մասնագետներին` գովազդի հայկական շուկա բերելով միջազգային լավագույն պրակտիկաները և խթանելով փորձի փոխանակմանը: Փառատոնը կրում է ամենամյա բնույթ:

Փառատոնի շրջանակում ոլորտի մի շարք առաջատար մասնագետներ՝ «DDB»-ի, «IKRA»-ի, «JUNG v. MATT»-ի, «Saatchi & Saatchi»-ի և «JCDecaux» կրեատիվ գծով տնօրենները, նոյեմբերի 21-26-ը կժամանեն Երևան՝ կարդալու դասախոսություններ, վարելու վարպետության դասեր և ընտրելու Հայաստանում արտաքին գովազդի լավագույն նմուշները:

Ստորև կարող եք ծանոթանալ փառատոնի շրջանակում նախատեսվող միջոցառումներին.

Պաշտոնական բացման/փակման արարողություններ
Կոնֆերանս «Արտաքին գովազդն առանց սահմանների»

Կոնֆերանսը կմեկտեղի արտաքին գովազդի ոլորտի մասնագետներին Հայաստանից և արտերկրից: Բանախոսների ելույթների և քննարկումների թեմաները կընդգրկեն ինչպես արտաքին գովազդին, այնպես էլ գովազդային արշավների արդյունավետությանն ու առաջխաղացմանը, PR-ին և Մեդիա Մենեջմենթին առնչվող հարցեր:

Գլխավոր մրցանակաբաշխություն

Փառատոնի մասնակից ամենահետաքրքիր, նորարար և թարմ գովազդային գաղափարները կպարգևատրվեն տարբեր անվանակարգերում: Ժյուրիի որոշմանը զուգահեռ կլինի նաև բաց օնլայն քվեարկություն` հատուկ սահմանված մրցանակով:

ՄԵր թիմը

էմմա

Հասմիկ

Ռոզա

Ավետիք

Նարե

Մանե

=